Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Հունաստանը բախվել է դեղամիջոցների պակասի հետ

Հունաստանի իշխանությունները փորձում են փոխզիջումային տարբերակ գտնել դեղերի մատակարարների հետ, որոնք դադարեցրել են դեղեր մատակարարել պետական հիվանդանոցներին, դեղատներին և բժիշկներին, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով բժշկական ծառայությունների մատակարարման հարցերով հունական պետական կազմակերպության ղեկավար Գերասիմոս Վուդուրիսին:

Անցյալ շաբաթ հազարավոր հիվանդներ մնացել են առանց դեղամիջոցների, որի պատճառը պետության կողմից մատակարարներին ունեցած պարտքն է: Դեղամիջոցներից զրկված հիվանդների թվում կան քաղցկեղով, հիշողության խնդիրներով, սրտային անբավարարությամբ տառապողներ:

«Մենք ակնկալում ենք, որ քաղցկեղով հիվանդներին դեղամիջոցների մատակարարումն աստիճանաբար կվերականգնվի»,- ասել է Վուդուրիսը:

Դեղամիջոցների հետ կապված իրավիճակը քաղաքական քննարկումների տեղիք է տվել հունիսի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: Աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը պահանջել է ժամանակավոր վարչապետ Պանայոտիս Պիկրամենոսից «ցանկացած ճանապարհով» ապահովել քաղցկեղով հիվանդների մատակարարումը դեղամիջոցով: Նա նաև կոչ է արել դեղատների աշխատակիցներին և դեղամիջոցների մատակարարներին «կարեկցանքով և ըմբռնումով մոտենալ» և դեշամիջոցներից չզրկել ծանր հիվանդներին:

Առողջապահութան նախկին նախարարն էլ հայտարարել է, որ երկրում նման իրավիճակ է առաջացել, քանի որ նոր ընտրությունների նախօրեին չկա լիազորություններով օժտված կառավարություն:

Հիշեցնենք, որ Հունաստանը պայքարում է դեֆոլտի հետևանքները հաղթահարելու համար և շատ քիչ գումարներ ունի իր առջև դրված պարտականությունները կատարելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ